Փաշինյանը շարունակում է «Իմ քայլը» քայլերթը. ընթացքը՝ Լոռու մարզում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է «Իմ քայլը» խորագիրը կրող քայլերթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության ղեկավարՆիկոլ Փաշինյանի քայլարշավի մեկնարկը տրվել է մարտի 31-ին, Գյումրու Վարդանանց հրապարակից:
Քայլարշավի մասնակիցները երրորդ օրը քայլել են Կաթնաջրից Արևաշող՝ 12,5 կմ, 18630 քայլ։ Ապրիլի 3-ին քայլերթը կընթանա Լոռու մարզի Արևաշող -Սպիտակ երթուղով:
Քայլերթը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Այդ օրը քայլերթի մասնակիցները կհասնեն Երևան: Ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին նախատեսված է հանրահավաք Ազատության հրապարակում:
Կուսակցության քայլարշավն ուղղված է գործող իշխանությունների և ապագա կառավարության ձևավորման դեմ: