Հրդեհ «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցում. հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից մարտի 31-ին՝ ժամը 15:15-ին, «ՍՈՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ,Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ ևարտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը,Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը ևհոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության«ԲԻՍ 1» աստիճան: Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:06:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: