Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում հոկտեմբերին Հայաստանը սպասում է մոտ 5 հազար այցելուի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում հոկտեմբերին Հայաստանում սպասվում են մոտ 5 հազար այցելուի: Այս մասին Երևանում «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Այսօր հյուրանոցային համարները ցուցակագրված են, հաշվի ենք առել, նաև Ծաղկաձորն ու Աղվերանը: Մենք պատրաստ ենք ընդունելու հյուրերին: Մեր դերը, որպես Զբոսաշրջության կոմիտե, Հայաստանում գտնվելու ժամանակ նրանց ժամանցը ապահովելն է: Շատ հետաքրքիր ծրագիր ենք կազմել, օրը երկու անգամ առավոտյան և երեկոյան Հանրապետության հրապարակից ավտոբուսները շարժվելու են մի քանի ուղղություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Նա նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում զբոսաշրջային այցելությունների թիվը գրեթե եռապատկվել է: Այսօր Հայաստանում կա 540-ից ավելի հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որի մոտ 40 տոկոսը մայրաքաղաքում է, մնացածը մարզերում:

««Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացմամբ նոր ծառայություներ են առաջարկվում: Երևանում իր ներկայությունն է ունենում բարձր դասի հյուրանոց, ինչը զբոսաշրջության համար բավական կարևոր է: Այսպիսի հյուրանոցի պահանջարկ այսօր Հայաստանում կա: Ինչպես գիտենք, մենք ակտիվ աշխատանք ենք տանում նոր շուկաներ մուտք գործելու համար, թիրախավորել ենք արաբական երկրները, որտեղից եկող այցելուների համար հյուրանոցային պայմանները շատ կարևոր են»,-ասաց նա:

Հանդիսանալով «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Դը լաքշրի քոլեքշն» աշխարհահռչակ ցանցի անդամ՝ «Ալեքսանդր» հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ շինարարական նյութերով և կահավորմամբ:Հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 53,9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հյուրանոցում, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, ստեղծվել է 280 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով 144 աշխատատեղ: Ըստ պատասխանատուների, աշխատատեղերի թիվն առաջիկայում նախատեսվում է հասցնել 170-ի:

Հայերեն English

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար