Արա Հարությունյանի 90-ամյակը նշանավորվեց նրա քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամենագլխավոր խորհրդանիշերից մեկի`Երևանի բարձունքում խոյացող «Մայր Հայաստան»-ի հեղինակ Արա Հարությունյանի «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված է արվեստագետի շուրջ 60 աշխատանք քանդակագործի ընտանիքի հավաքածուից: Ցուցանմուշներում արտահայտված են վարպետի բազմակողմանի մոտեցումները և ստեղծագործական երևակայությունը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մարտի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

«Արա Հարությունյանը մեր ժամանակների լավագույն ստեղծագործողներից է: Հայ քանդակագործությունը պետք է պարծենա, որ սերունդներին նման ուսուցիչ է տվել, որի գործերը մեր հարստությունն են: Նրա ստեղծած հուշարձանները, որոնք կառուցման և ճարտարապետության հետ սինթեզված են, առանձնահատուկ են Երևանի և առհասարակ Հայաստանի համար»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց քանդակագործ Տարիել Հակոբյանը:

Շուրջ ութ տարի Արա Հարությունյանին աշակերտած քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով՝ վարպետն իրեն փորձում էր պաշտպանել և նշում էր, որ պետք է հանրությանը ներկայանալ, ցուցադրվել միայն պատրաստ լինելու դեպքում: «Տաղանդ ունենալը քիչ է. դու պետք է կարողանաս քեզ զսպել արդյունք տալու համար: Եթե ծառը ժամանակից շուտ ծաղկի, կարող է ցրտահարվել»,-ընդգծեց Ավետիսը և հավելեց, որ ուսուցչից քաղած ամենամեծ դասը նախ լավ մարդ, նոր լավ արվեստագետ լինելն է:

Քանդակագործի թոռ՝ Արա Հարությունյան կրտսերն ասաց, որ ցուցահանդեսի գաղափարը վաղուց էր ծնվել, սակայն կյանքի կոչվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ: «Գլխավոր միտքը հենց անվան մեջ է՝ «Մոնումենտալ երևակայում»: Արա Հարությունյանի տեսիլքը միշտ պարունակել է մոնումենտալիզմ, որն արտահայտված է ինչպես մեծ, այնպես էլ՝ փոքր գործերում և գրաֆիկական աշխատանքներում»,-շեշտեց Հարությունյանը և հույս հայտնեց, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կշարունակի համագործակցությունը «Արա Հարությունյան» հիմնադրամի հետ և ներդրում կունենա Հայաստանի մշակույթի զարգացման գործում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանն ասաց, որ հանրության համար ցուցադրությունը բաց կլինի մարտի 31-ից մինչև հունիսի 10-ը:

Արա Հարությունյանը (1928-1999) խորհրդային ժամանակաշրջանի հայ ամենաականավոր մոնումենտալ քանդակագործներից էր: Նա առաջիններից էՀայաստանու, որ ստեղծելէ քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ: Նաև հասարակական շենքերի՝ թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների հեղինակ է (Էրեբունի թանգարան, հարավային (Առյուծի որս) և հյուսիսային (Խալդ աստված) ճակատներ)։

Արա Հարությունյանի գործերից պահվում ենՀայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի, Ռուսական արվեստի թանգարաններում:

Հայերեն

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում