Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Էրդողանի հետ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Էրդողանի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/928064.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Մարտի 28-ին մեկնարկած այցի շրջանակում Հասանովը հանդիպումներ կունենա Թուրքիայի մի խումբ պաշտոնատար անձանց հետ:
Արդեն մարտի 31-ին նա թուրքական Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: