Քաղաքականություն

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` դաշնակցությունն ընտրություներին ավելի պատրաստ գնալու հարցում հսկայական անելիքներ ունի

2 րոպեի ընթերցում

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` դաշնակցությունն ընտրություներին ավելի պատրաստ գնալու հարցում հսկայական անելիքներ ունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն կազմակեպական կառույցն ուժեղացնելու եւ ընտրություներին ավելի պատրաստ գնալու հարցում հսկայական անելիքներ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ կիրականացվեն: «Դաշնակցությունն ընտրություններին միշտ գնացել է առանձին, հստակ օրակարգով և կարծում եմ, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ավելի լավ արդյունքներ կգրանցենք, և կկարողանանք կազմակերպական կառույցի ուժեղացման, նոր կուսակցական բջիջների ձեւավորման ճանապարհով ավելի լուրջ դերակատարություն ունենալ»,-ասաց նա:

Համբարձումյանի խոսքով` դաշնակցությունը կաշկանդվող կուսակցություն չի և առաջիկայում էլ նման պատճառներ չի ունենա: «Լինելով կոալիցիայի կազմում, Դաշնակցությունն ազատ է իր կարծիքն ու դիրքորոշումն արտահայտելու հարցում: Ցանկացած երիտասարդ , ով անցել է դաշնակցության դպրոցը, այնքան գիտելիք ձեռք բերելու առիթ է ունենում, որ միանգամայն բավարար է թե պետական, թե քաղաքական աշխատանքներ իրականացնելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով երիտասարդ լիդերներ պատրաստելու հարցում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, գերագույն մարմնի անդամն ասաց, որ կուսակցությունը գնահատում է Սերժ Սարգսյանի հարուստ փորձն ու գիտելիքները: «Կարծում ենք, որ ցանկացած նման նախաձեռնություն փորձի, գիտելիքի փոխանցման առումով միայն օգտակար կարող է լինել»,-հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում