Քաղաքականություն

Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը ՀՅԴ ԳՄ կազմում չեն ընդգրկվել ծանրաբեռնված աշխատանքի պատճառով

2 րոպեի ընթերցում

Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը ՀՅԴ ԳՄ կազմում չեն ընդգրկվել ծանրաբեռնված աշխատանքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի նոր կազմում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանի բացակայությունը պայմանավորված է վերջիններիս կողմից թեկնածություն չառաջադրելու հանգամանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց, որ կազմակերպչական իմաստով է նպատակահարմար համարվել, որ կազմը ենթարկվի փոփոխության, իսկ սերդնափոխությունն այս իմաստով խրախուսելի է: «Նախորդ տարիների փորձառությունը հաշվի առնելով նկատի ենք ունեցել, որ թե կառավարության անդամ մեր ընկերները, և թե ԱԺ պատգամավոր ընկերները աշխատանքի բերումով բավականին ծանրաբեռնված են լինում, և երկու ճակատի վրա հնարավորություն չի լինում աշխատանքները լիարժեք կատարել»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է Աղվան Վարդանյանն ապրիլի 9-ից հետո լինի ձևավորվող կառավարությունում, Արսեն Համբարձումյանն ասաց, որ նման օրակարգ չկա:

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին հետևյալ կազմով` Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադևոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում