Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
1 րոպեի ընթերցում
![Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/927917.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Այցի շրջանակում Իրանի նախագահը մասնակցելու է նաև Ադրբեջանի Նեվթեճալայի շրջանում ավտոմոբիլային գործարանի բացման արարողությանը: