Հասարակական

Ավագ երեքշաբթի. նմանվեք իմաստուն կույսերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ երեքշաբթին տասը կույսերի հիշատակության օրն է, որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:

Տասը կույսերի առակը հինգ իմաստուն և 5 հիմար կույսերի մասին է, ովքեր լապտերներով գնում էին փեսային դիմավորելու: 5 իմաստունները լապտերների հետ պահեստի ձեթ վերցրին, իսկ հիմարները` ոչ: Երբ փեսային դիմավորելու ժամանակն եկավ, լապտերների ձեթը վերջացել էր, և նրանք, ովքեր ձեթ չէին վերցրել իրենց հետ, վերադարձան ձեթ գնելու: Այդ ժամանակ փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան:

Տասը կույսերը խորհրդանշում են բոլոր հավատացյալներին, որոնց մեջ կան և’ չար ու անիրավ, և’ բարի ու արդար մարդիկ: Իմաստունները նրանք են, ովքեր իրենց աստվածահաճո կյանքով հասնում են աստծո ողորմածությանը: Հիմարները ձգտում են մարմնավորի ու զրկվում հոգևորից:

Լապտերն ու յուղը նույնպես խորհուրդ ունեն. լապտերը ճանապարհն է ցույց տալիս, իսկ կուսությունը` Երկնքի արքայության ճանապարհը: Յուղը խորհրդանշում է ողորմությունն ու մարդասիրությունը: Հիմարները վերցրին լապտերները առանց ձեթի, ինչը խորհրդանշում է առանց բարի գործերի մարդու մարմինը: Իսկ իմաստունների արարքը` մարմնականի և հոգևորի միասնությունը:

Փեսան խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, իսկ փեսայի գալը` Տիրոջ Երկրորդ Գալուստը, որի ժամանակը ոչ ոք չգիտի: «Այն ժամանակ Երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի» (Մատթ. 25-1), ուստի պետք է միշտ պատրաստ լինել Նրա գալստյանը:

Հայերեն Русский

Սահմանամերձ Նռնաձոր համայնքը բոլորովին նոր ճանապարհով կկապվի Մեղրիի և հարակից այլ բնակավայրերի հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում ակտիվություն է նկատվում

Վահագն Խաչատուրյանն ու Վանգ Կունը քննարկել են սեյսմիկ անվտանգության ուղղությամբ հայ-չինական համագործակցությանն առնչվող հարցեր

Վերջին զանգի մասնակիցների 109 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. 78-ի ղեկին եղել են անչափահասներ

Նորվեգիայում տղամարդն արթնացել է և իր այգում հսկա բեռնանավ հայտնաբերել

Սյունիքը ճանապարհաշինության էպիկենտրոնում

Նախապատվությունը տրվել է անձնական և բիզնես շահերին. Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998–2018 թվականներին օտարված մանկապարտեզների ցանկը

Կրասնոյարսկի երկրամասում երեք տղամարդ ավելի քան 400 միլիոն ռուբլու ոսկի են հափշտակել

ՄԱԿ-ն ահազանգել է Գազայում օգնության անբավարարության մասին. անկլավում նոր զոհեր են գրանցվել

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. Կավելաշվիլի