Նոր կերպարներ եւ զարգացումներ` «Ազիզյանների» հերթական եթերաշրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UCOM ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» եթերում ապրիլի 2-ից կմեկնարկի «Ազիզյանները» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը։ 24 մասից բաղկացած հումորային սիթքոմի նոր եթերաշրջանը հագեցած է լինելու նոր զարգացումներով ու ծիծաղաշարժ իրավիճակներով։ «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում սիթքոմի դերասանուհի Անի Լուպեն, ով մարմնավորում է Գառնիկի կնոջ` Ռուզանի կերպարը, նշեց, որ իր կերպարի հետ կապված էական փոփոխություններ չկան։

«Ռուզաննայի բնավորության գծերն որպես այդպիսին չի փոխվի։ Բայց սյուժետային փոփոխություններ կան։ Հեռուստադիտողն ամեն սերիայում նոր իրավիճակներում կտեսնի Ռուզաննային։ Բացի այդ նոր դերասաններ են ավելացել, եւ կարծում եմ, նրանց հետ համատեղ խաղն էլ կտարբերվի»- ասաց Անին։

Վերջինս նշեց, որ Ռուզաննային նման կանանց դեռ չի հանդիպել։ «Չեմ հանդիպել այնպիսի կնոջ, որը ամբողջությամբ նման կլինի Ռուզաննային։ Բայց որոշակի գծեր կան, որոնք տարբեր կանանց մոտ նկատել եմ։ Եղել են դեպքեր, երբ ինձ ասել են՝ գիտեք իմ ամուսինն էլ, որ այդպես է անում, ես էլ եմ նույն ձեզ պես պատասխանում։ Նա տարբեր բնավորություն ունեցող կանանց ամբողջական կերպար է։ Ռուզաննան ինձ ընդհանրապես նման չէ եւ մենք ընդհանուր ոչինչ չունենք։ Կարծում եմ, դա նրանից է, որ ես ամուսնացած չեմ եւ չունեմ ընտանիք։ Դրա համար էլ Ռուզաննայի կերպարն ինձ շատ հետաքրքիր է»,- նշեց նա։

Դերասանուհին տեղեկացրեց, որ հիմնական դերասանական կազմում փոփոխություններ չկան։ Մի քանի դերասաններ են ավելացել։ Անին չցանկացավ շատ փակագծերը բացել, միայն նշեց, որ սիթքոմի դերասանական կազմին է միացել դերասանուհի Նարինե Ոսկանյանը, ով առավել հայտնի է Պաուզա Անո բեմական կեղծանվամբ։ Նա սիթքոմում հանդես կգա խնամու կերպարով։

Մելինե Տոնոյան

Հայերեն

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հայկական արտադրանքի՝ գերմանական շուկա արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցը

ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթ քայլերն ուղղված են լինելու արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի դիվերսիֆիկացմանը

Կառավարությունը նախանշել է առաջիկա տարիների քայլերը ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ

Կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության և Չորրորդ հանրապետության տեսլականի վրա. Փաշինյան

Ավելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր

Հյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն առաջիկա 5 տարիներին

Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու

ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից