Քաղաքականություն

ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ ցանկացած ռազմական սպառնալիք կդիտարկի որպես իր նկատմամբ սպառնալիք. Զատուլին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ ցանկացած ռազմական սպառնալիք կդիտարկի որպես իր նկատմամբ սպառնալիք. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր է կատարել Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններն անվտանգության և պաշտպանության ոլորտում: Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք վավերացրել ենք Հայ-ռուսական միացյալ զորամիավորումների, Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ձևավորման մասին փաստաթղթերը: Հետագայում էլ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական սպառնալիք կդիտարկի որպես իր նկատմամբ սպառնալիք, երբ խոսքը գնում է ՀԱՊԿ շրջանակներում պայմանավորվածությունների մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Զատուլինը:

Նա նշեց, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված բախումներից հետո Ռուսաստանը հետևություններ է արել: «Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը ռուսական զենքի կիրառման այլ տարբերակ չգտավ, քան հակամարտության գոտում հաստատված զինադադարի խախտումն էր: Մենք հետևություններ ենք արել այս ամենից»,- ասաց Զատուլինը:

Նա հավելեց, որ Ռուսաստանը համապատասխան հետևություններ է արել տարածաշրջանում սպառազինության հավասարակշռության խախտման հետ կապված և Հայաստանին տրամադրել է պաշտպանության ամենաժամանակակից միջոցներ: «Ես հայ-ռուսական պատմական կապերի համոզված կողմնակիցն եմ, և այս դիրքորոշումը կիսում է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավորների մեծամասնությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում