ՀՅԴ-ն ԳՄ նոր կազմ է ընտրել. կուսակցության ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի արդյունքներով էական փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության Գերագույն մարմնի կազմում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ավարտին ընտրվեց Գերագույն մարմին հետևյալ կազմով.

Արսեն Համբարձումյան,

Հրաչ Թադևոսյան,

Իշխան Սաղաթելյան,

Արթուր Եղիազարյան,

Սիմոն Սիմոնյան,

Սպարտակ Ղարաբաղցյան,

Վահագն Մատինյան,

Արթուր Ղազարյան,

Կարեն Մնացականյան:

ՀՅԴ ԳՄ նախկին կազմը, որն ընտրվել էր 2016թ. մայիսին, ուներ հետևյալ տեսքը. Միքայել Մանուկյան, Հրաչ Թադևոսյան, Պետրոս Մեղրյան, Դավիթ Լոքյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Իշխան Սաղաթելյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գևորգյան, Աշոտ Փափազյան, Սամվել Երանյան, Ռոմիկ Մանուկյան:

ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ կուսակցության Գերագույն ժողովի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքական, կազմակերպչական հարցեր: Պատգամավորը նշեց, որ առաջիկայում ՀՅԴ-ն հանդես կգա հայտարարությամբ՝ առավել մանրամասն ներկայացնելով ժողովի ընթացքում քննարկված հարցերը:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան