Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ հակառակորդը Գրիշչուկն է. հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ հակառակորդը Գրիշչուկն է. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Գրիշչուկի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Կարյակին (Ռուսաստան)-Կարուանա (ԱՄՆ), Կրամնիկ (Ռուսաստան)- Սո (ԱՄՆ), Մամեդյարով (Ադրբեջան)- Լիժեն (Չինաստան):

11-րդ տուրից հետո առաջատարը չի փոխվել: Ֆաբիանու Կարուանան ունի 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6,5 միավոր ունի Շահրիյար Մամեդյարովը: 6-ական միավորով 3-4-րդ տեղերն են կիսում Սերգեյ Կարյակինը և Ալեքսանդր Գրիշչուկը: Դին Լիժենն ունի 5,5, Վլադիմիր Կրամնիկը՝ 5, Ուեսլի Սոն 4,5, իսկ Լևոն Արոնյանը 3,5 միավորով վերջինն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում