Սպորտ

Լևոն Արոնյանը մեծ ներուժ ունի. շախմատի վետերանների աշխարհի քառակի չեմպիոն Վայսեր

3 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը մեծ ներուժ ունի. շախմատի վետերանների աշխարհի քառակի չեմպիոն Վայսեր

ԲԵՌԼԻՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի վետերանների աշխարհի քառակի չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Անատոլի Վայսերի կարծիքով, Լևոն Արոնյանը մեծ ներուժ ունեցող շախմատիստ է:

Այս մասին Բեռլինի հավակնորդների մրցաշարի շրջանակում«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վայսերը:«Դժվար է ասել, թե ինչի հետեն կապված Լևոնի անհաջող ելույթները հավակնորդների մրցաշարում: Գուցե հոգեբանական է: Դժվարանում եմ ասել: Արդեն քանի անգամ է, որ հավակնորդների մրցաշարում Լևոնը հաջող հանդես չի գալիս: Հրաշալի պարտիաներ է խաղում այլ մրցաշարերում, ստեղծում հոյակապ կոմբինացիներ, բայց ոչ այստեղ: Կարծում եմ, ինքն արդեն տվել է այդ հարցի պատասխանը, թե ինչու: Եթե անկեղծ, ապա պետք է աչքերի մեջ նայել և հասկանալ, թե ինչ է կատարվում»,-նշեց անվանի շախմատիստը:

Նա խոսեց նաև մրցաշարի մասնակիցների մասին՝ մասնավորապես փաստելով. «Հավակնորդների այս մրցաշարը ամենահետաքրքիրներից մեկն էր ամբողջ պատմության ընթացքում: Եվ այն կապված էր Կրամնիկի մասնակցության հետ: Իսկ պայքարն այնքան հետաքրքիր էր, կարելի էր պոեմ էլ գրել դրա մասին: Հավակնորդների այս մրցաշարը արդարացրեց սպասելիքները»:

Անդրադառնալով հաղթողի կոչումը նվաճած Ֆաբիանու Կարուանային՝ Վայսերը շեշտեց, որ ԱՄՆ-ը ներկայացնող շախմատիստն արժանիորեն նվաճեց այդ տիտղոսը: «Մարզական տեսնակյունից նա բոլորից լավ խաղաց: Հատկապես այդ ամենը նկատելի դարձավ վերջին տուրում»,-եզրափակեց աշխարհի քառակի չեմպիոնը:

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: Բեռլինում հավակնորդների մրցաշարի վերջին տուրը դրամատիկ զարգացում ունեցավ: Առաջատար Ֆաբիանու Կարուանան սև խաղաքարերով մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի մեկնարկին հավասար պայքար էր ծավալվել, սակայն Կարուանային հաջողվեց առավելություն ստանալ և պարտիան հասցնել հաղթական ավարտի: ԱՄՆ ներկայացուցիչը հավակնորդների մրցաշարի ընթացքում տոնեց 5 հաղթանակ, մեկ պարտիա տանուլ տվեց, իսկ 8 խաղում կիսեց միավորը: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր և հաղթանակ տարավ մրցաշարում: Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց6պարտություն,մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և7պարտիայում կիսեց միավորը:Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

ՎարվառաՀայրապետյան

Բեռլին,Գերմանիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում