Սպորտ

Արոնյանը նորից պարտվեց. հավակորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Արոնյանը նորից պարտվեց. հավակորդների մրցաշար

ԲԵՌԼԻՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրը ևս անհաջող ավարտ ունեցավ շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախավերջին տուրում Արոնյանը խաղում էր մրցաշարի առաջատար Ֆաբիանու Կարուանայի հետ, ով մրցում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 39-րդ քայլին Արոնյանն անձնատուր եղավ՝ կրելով այս մրցաշարում իր 6-րդ պարտությունը:

Միաժամանակ ընթացող պարտիաներում Շահրիյար Մամեդյարովը հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Սոն և Կարյակինը կիսել են միավորը:

Հավակորդների մրցաշարում մարտի 27-ին կկայանա վերջին տուրը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում