ՀՀ վարչապետը «ՎԻՍ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման, ինչպես նաև ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորություններին:

Վարչապետին են ներկայացվել ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված վերլուծություններն ու դրանց մանրամասները: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու և ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Վերջինս գլխավորելու է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և պատրաստ է սերտ համագործակցության ռուսական կորպորացիայի հետ՝ հավելելով, որ այն կարող է դառնալ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության լավ օրինակ:

Հայերեն English Русский

Ավստրալիայի նահանգներից մեկն արգելել է պլանշետների օգտագործումը տարրական դասարաններում

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է

Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության

Հայկական «Թամզարա»-ն միավորել է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ մանուկներին

Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերի փակման հարցը. Delfi

Գեղհովիտի Ջոջ կող կիկլոպյան ամրոցը

Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ