Պաշտոնական

ՀՀ վարչապետը «ՎԻՍ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը «ՎԻՍ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման, ինչպես նաև ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորություններին:

Վարչապետին են ներկայացվել ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված վերլուծություններն ու դրանց մանրամասները: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու և ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Վերջինս գլխավորելու է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և պատրաստ է սերտ համագործակցության ռուսական կորպորացիայի հետ՝ հավելելով, որ այն կարող է դառնալ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության լավ օրինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում