Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա բարեկամության խումբն այցելել է Սիրիայում ՀՀ դեսպանություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 20-ին ընդունել է ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին՝ նախագաh Նորա Արիսյանի գլխավորությամբ, և ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բուտրոս Մրջանիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում Հայաստան-Սիրիա բարեկամության խմբի նախագահ Արիսյանը խմբի անդամների անունից ջերմ շնորհավորանքներ փոխանցեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին՝ մաղթելով նրան հաջողություններ իր պաշտոնավարման ընթացքում: ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մրջանին իր հերթին շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը՝ սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դրանք էլ ավելի կամրապնդեն Հայոց պետականությունը:

Իր խոսքում դեսպան Փոլադյանը սիրիացի պատգամավորներին ներկայացրեց նոր սահմանադրության համաձայն ՀՀ քաղաքական համակարգում սպասվող բարեփոխումները և երկրի բարձրաստիճան ղեկավարության լիազորությունները: Դեսպանը հյուրերին համառոտ ներկայացրեց նաև ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, որպես քաղաքական գործիչ, դիվանագետ և մտավորական՝ վստահեցնելով, որ նոր նախագահի պաշտոնավարումը էլ ավելի կամրապնդի հայ-սիրիական բարեկամությունը:

Այնուհետ դեսպան Փոլադյանն անդրադարձավ հայ-սիրիական հարաբերություններին՝ նշելով, որ Սիրիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ, և հայ ազգը մշտապես երախտագիտությամբ է հիշում այն մարդասիրական վերաբերմունքը, որը սիրիացի ժողովուրդը ցուցաբերեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին:

Հանդիպմանը քննարկվեցին նաև տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր»:

Հայերեն Русский

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է ԱՄՆ թիմին

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ