Տնտեսություն

Ցուցահանդեսներ, համերգներ, պետական կառույցների համակարգված աշխատանք. Հայաստանը պատրաստ է ընդունել իրանցի զբոսաշրջիկներին

4 րոպեի ընթերցում

Ցուցահանդեսներ, համերգներ, պետական կառույցների համակարգված աշխատանք. Հայաստանը պատրաստ է ընդունել իրանցի զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Հայաստան մարտի 21-ից, Նովրուզով պայմանավորված, ակնկալվում է Իրանից զբոսաշրջիկների հոսք: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը նշեց, որ վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկների այցելության դինամիկ աճ կա:

«Նախ ընդհանուր թվերը ներկայացնելով` ասեմ, որ 2007-2017 թվականների ընթացքում մենք ունեցել ենք զբոսաշրջիկների կտրուկ աճ: Կես միլիոն այցելությունից հասել ենք 1.5 մլն-ի: Ինչ վերաբերում է իրանական շուկային, ապա 2017 թվականին Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը 2016 թվականի համեմատ գրանցել է 16 տոկոս աճ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գոհար Ալոյանը:

Գոհար Ալոյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ 2017 թվականին կազմակերպվել է այցելություն Իրան, տարբեր քաղաքներում Հայաստանը ներկայացվել է որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր: Նախորդ տարի դեկտեմբերին կազմակերպվել է իրանցի լրագրողների ճանաչողական այց Հայաստան: Նրանց ներկայացվել է Հայաստանն իր ամբողջ գրավչությամբ:

Տոներին ընդառաջ Զբոսաշրջության պետական կոմիտեն, համագործակցելով Հայաստանի Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ, հրապարակել է տեղեկատվական թերթիկներ, որոնք ուղարկվել են սահման: Ակտիվ համագործակցում են Առողջապահության նախարարությունն ու Ոստիկանությունը, 095 118 118 հեռախոսահամարով գործում է 24-ժամյա «թեժ գիծ», մասնագետները պարսկերեն կպատասխանեն իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքրող հարցերին:

Երևանի քաղաքապետարանը ևս ակտիվ նախապատրաստվել է: Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, և սպասվում են բազմաթիվ խոշոր միջոցառումներ: Գարնանային զբոսաշրջության համար առանձնակի կարևորվում է Իրանից զբոսաշրջիկների այցելությունը:

«Ուրախ ենք ողջունել Իրանից Հայաստան եկած զբոսաշրջիկներին: Մենք մշակել ենք համալիր զբոսաշրջային ու մշակութային ծրագիր: Արդեն այսօրվանից մեկնարկում են մի շարք միջոցառումներ: Երևանի քաղաքապետարանը վերջին մի քանի տարիներին գեղեցիկ ավանդույթ է ձևավորել, ըստ որի, Երևանից դեպի կենտրոն տանող հատվածում տեղադրվել են հայերեն, անգլերեն, պարսկերեն «Բարի գալուստ» գրառմամբ վահանակներ»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Դրանից բացի, պարսկերեն համակարգով գործելու է «Երևան սիթի» երկհարկանի ավտոբուսը: Երևանի պատմության թանգարանում կբացվի «Մշակույթների երկխոսություն» ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն իրանական մշակույթի բարձրարժեք ցուցանմուշները: Կամավորության սկզբունքով երիտասարդները քաղաքի կենտրոնական հատվածներում զբոսաշրջիկներին կտրամադրեն տեղեկատվական բուկլետներ, որոնք ներառում են Երևանի քարտեզը, տեղեկատվություն մշակութային և այլ կառույցների, զբոսաշրջային վայրերի մասին: Տաքսի ծառայությունների «օն լայն» հավելվածների մասին տեղեկատվություն նույնպես ներառված է:

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում