ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա):Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ Ու Յուն Գընը նոր լիցք կհաղորդի հայ-կորեական հարաբերություններին: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները պատրաստ են աջակցելու նորանշանակ դեսպանին իր շնորհակալ գործում:

Հանդիպման սկզբում Նախագահը նաև շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Փհենչհանում 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հաջող անցկացման կապակցությամբ՝ ուրախալի համարելով, որ դրանք նպաստել են Կորեական թերակղզում այդ խաղերի ոգուն բնորոշ համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, ինչը, Նախագահի համոզմամբ, կարևոր է ոչ միայն Կորեայի, այլև ամբողջ աշխարհի համար:

Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Հարավային Կորեան նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները դեռևս լիարժեքորեն չեն արտացոլում երկու երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժը:

Միջպետական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի սերտացումը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ քայլերը:

Կորեայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության ու շնորհավորական խոսքերի համար և փոխանցել իր երկրի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ու Յուն Գընը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու հայ-կորեական հարաբերությունների ամրապնդմանը, երկու ժողովուրդների փոխճանաչելիության մեծացմանը, գործարար համայնքների, օրենսդիր մարմինների միջև ակտիվ շփումների հաստատմանը, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության խորացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու որոշման համար՝ նշելով, որ դա ևս զգալիորեն կխթանի երկկողմ կապերի աշխուժացումը:

Հայերեն العربية English Русский

Ամենամեծ ոգեշնչումը ճանապարհն է՝ իր բոլոր ոլորաններով, մարտահրավերներով ու հաղթանակներով. Արտաշես Ստեփանյան

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ասուլիսը

Հորմուզի նեղուցում բեռնանավ է խորտակվել. ԻՀՊԿ

Շիրակի մարզում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի ընտրական փուլը

Թրամփը հայտարարել է Գրենլանդիայում նավթի, գազի և օգտակար հանածոների լայնածավալ հետախուզում սկսելու մասին

Իրանական «Մեհր» մեդիա ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «Արմենպրես»-ում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում