Սպորտ

Լևոն Արոնյանը կիսում է վերջին տեղերը հավակնորդների մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կիսում է վերջին տեղերը հավակնորդների մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը եզրափակում է հավակնորդների մրցաշարի մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 7 տուրերից մրցաշարային աղյուսակի առաջտարը 5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 4,5 միավորով երկրորդը Շախրիյար Մամեդյարովն է: Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը ունեն 3,5 միավոր: 3 միավոր ունի Սերգեյ Կարյակինը և մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով եզրափակում են Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում