ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին մարտի 16-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արդիանա Հոբդարին (նստավայրը՝ Աթենք): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,:

Շնորհավորելով դեսպան Հոբդարիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ ակտիվություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Նախագահը դեռևս բավարար չի համարել ամենատարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի օգտագործումը՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ալբանիան թևակոխել են դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը:

Հանրապետության Նախագահը հարաբերությունների զարգացման գործում կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ հրավեր է ուղարկել Ալբանիայի Նախագահին՝ մասնակցելու Երևանում ընթացիկ տարվա աշնանը տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և ընդգծել, որ Հայաստանում ուրախ կլինեն նրան հյուրընկալելու:

Նախագահ Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի կարգավորումը, միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:

Ալբանիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության համար և նշել, որ համակարծիք է նրա հետ երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու հարցում՝ հատկապես հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը: Դեսպան Հոբդարին վստահեցրել է, որ իր գործունեությունը նպատակաուղղված կլինի ամենատարբեր ոլորտներում՝ մշակութային, տնտեսական, հումանիտար և այլն, համագործակցության զարգացմանն ու մարդկանց միջև շփումների խրախուսմանը: Ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցությունը Ալբանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, դեսպանն իր երկրի անունից ողջունել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը և մաղթել հաջողություններ:

Արդիանա Հոբդարին հանդիպման ժամանակ նաև դրվատանքով է խոսել Ալբանիայի փոքրաթիվ, բայց, նրա գնահատմամբ, կազմակերպված հայ համայնքի մասին, որը ևս կարող է դերակատարություն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Հայերեն العربية English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա