Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ուեսլի Սոն է. հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ուեսլի Սոն է. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոնի Արոնյանի հաջորդ մրցակիցը հավակնորդների մրցաշարում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Արոնյանը կխաղա սև խաղաքարերով: Մյուս զույգերը կկազմեն` Կարուանա-Գրիշչուկ, Լիժեն-Կարյակին, Մամեդյարով-Կրամնիկ:

Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այս տուրից հետո առաջատարը 3,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 3-ական միավորով 2-3 տեղերն են կիսում Վլադիիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Արոնյանը, Գրիշչուկը և Լիժենն ունեն 2,5 միավոր և կիսում են 4-6 տեղերը: 1,5 միավոր ունեն Սերգեյ Կարյակինը և Ուեսլի Սոն:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում