Քաղաքականություն

«Երկիր ծիրանի»-ն նշում է հիմնադրման 1-ամյակը. Փոստանջյանն արդյունավետ է գնահատում կուսակցության գործունեությունը

1 րոպեի ընթերցում

«Երկիր ծիրանի»-ն նշում է հիմնադրման 1-ամյակը. Փոստանջյանն արդյունավետ է գնահատում կուսակցության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը արդյունավետ է համարում կուսակցության մեկամյա գործունեությունը և կարևորում այն հանգամանքը, որ անցած մեկ տարվա ընթացքում հետ չեն կանգնել իրենց հայտարարած սկզբունքներից: Մարտի 15-ին տեղի ունեցավ «Երկիր ծիրանի» կուսակցության 1-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ ուղերձով:

Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը կարևորեց այն հանգամանքը, որ հավատարիմ են մնացել իրենց ծրագրերին և որդեգրած սկզբունքներին: «Մենք ունենք մեր հստակ ծրագիրը, որով առաջնորդվելու ենք. որևէ խոչընդոտ մեզ չի կարող կանգնեցնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Փոստանջյանն անդրադարձավ նաև հարցին, հնարավո՞ր է միանա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարություններ է անում փողոցային պայքար սկսելու վերաբերյալ: Նա ընդգծեց, որ հայտնի չէ, թե ինչի համար է պայքարում Նիկոլ Փաշինյանը, ուստի ինքը չի կարող ասել` կմիանա՞, թե՞ ոչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում