«Քաղաքացիական պայմանագիր»-ը «Ելք»-ից առանձին հանրահավաք է հրավիրել. օրակարգը դեռևս հստակ չէ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրազեկումը Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել:

Կուսակցությունը նախատեսում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել ապրիլի 3-ին, ժամը 18:00-22:00-ն: Բացի հանրահավաքից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երթ կանցկացնի Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել հանրահավաքի նպատակի և օրակարգի վերաբերյալ: «Մենք Երևանի քաղաքապետարան հանրահավաքի անցկացման մասին իրազեկման փաստաթղթեր ենք ներկայացրել, իսկ մնացած հարցերի մասին հետո կխոսենք»,- ասաց Հարությունյանը:

Հարցին` դեռևս հստակ չի՞ հանրահավաքի օրակարգը, Հարությունյանը պատասխանեց. «Այս պահին այսքանը կարող եմ ասել»:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունում շարունակվում են քննարկումները դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած ճանապարհային քարտեզի շուրջ կառավարության ապագա կազմի ձևավորման դեմ փողոցային պայքարի վերաբերյալ: Դաշինքի ներկայացուցիչները իրենք էլ չեն հերքում, որ խմբակցության ներսում տարաձայնություններ կան կապված պայքարի մեթոդների հետ, թեև հույս են հայտնում, որ ամեն ինչ անելու են ընդհանուր հայտարարի գալու համար:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում