Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է  Նոր Հարավային Ուելսի խորհրդարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում գտնվող՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան: Այնտեղ հանդիպումներ է ունեցել Նոր Հարավային Ուելսի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Ներկա էր նաև Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Հանդիպումը նախագահում էր խորհրդարանի անդամ, Ավստրալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ջոնաթան Օ՛Դեան: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին կանգնելու համար` ճանաչելով նրանց անկախությունը և ինքնորոշման իրավունքը: Նա հատկապես շնորհակալություն է հայտնել Ջոնաթան Օ՛Դեային, Հյու Մակ Դերմոտին, Դամիեն Թյուդհոփին մեկ ամիս առաջ խորհրդարանում Սումգայիթի ջարդերի 30-ամյակի հետ կապված ելույթի համար:

Արայիկ Հարությունյանը եղել է նաև Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի հարակից Խաղաղության այգում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: 1997 թվականին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և իր որոշումը վերահաստատել է 2013 թվականին:

Ավստրալիայի ամենամեծ նահանգը 2012 թվականի հոկտեմբերին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հայերեն English

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը