Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Գրիշչուկն է. հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Գրիշչուկն է. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ գրոսմայստերն այս տուրում կխաղա սպիտակ խաղաքարերով: Մյուս զույգերը կկազմեն՝ Կարուանա-Կարյակին, Սո-Կրամնիկ, Լիժեն-Մամեդյարով:

4 տուրերից հետո 3 միավորով առաջատարը Ֆաբիանու Կարուանան է: 2,5 միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Լևոն Արոնյանը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը 2-ական միավորով կիսում են 4-6-րդ տեղերը: 1-ական միավոր ունեն Ուեսլի Սոն և Սերգեյ Կարյակինը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում