Եվրամիությունը 3 մլրդ եվրո Է հատկացնում Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար
1 րոպեի ընթերցում
![Եվրամիությունը 3 մլրդ եվրո Է հատկացնում Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/926073.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը որոշել Է խոստացված 3 մլրդ եվրոն հատկացնել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը:
«Այսօր ԵՀ-ն ձեռնամուխ Է լինում 3 մլրդ եվրոյի չափով երկրորդ մասնաբաժնի մոբիլիզացմանը Թուրքիայում փախստականների համար ֆինանսավորման շրջանակներում այն բանից հետո, երբ միջոցների առաջին մասն ամբողջությամբ հատկացվեց 2017 թվականին վերջին»,-ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ: