Տարածաշրջանային

Թուրքական զինուժը հրետակոծել Է Աֆրինի արվարձանները, զոհվել են խաղաղ բնակիչներ. SANA

2 րոպեի ընթերցում

Թուրքական զինուժը հրետակոծել Է Աֆրինի արվարձանները, զոհվել են խաղաղ բնակիչներ. SANA

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) քրդաբնակ արվարձանները մարտի 14-ին ենթարկվել են թուրքական զինուժի հրետակոծմանը: SANA գործակալության տեղեկատվության համաձայն, ինը խաղաղ բնակիչների զոհվելու մասին տեղեկություններ են ստացվել Բաադինա գյուղից (Մուաբթալիի օկրուգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով, հունվարի 20-ից՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատների դեմ թուրքական զորքերի «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբից ի վեր, Աֆրինում ավիահարվածների եւ գնդակոծությունների հետեւանքով զոհվել Է 222 մարդ, ավելի քան 700 հոգի վերքեր են ստացել: SANA-ն նշում Է, որ վերջին օրերին զգալիորեն ավելացել Է Աֆրինից փախստականների հոսքը Նոբուլ եւ Էզ-Զահրա ավանների ուղղությամբ, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո:

Այնտեղ 20 հազարից ավելի մարդ Է ժամանել: Խաղաղ բնակիչները, փրկվելով գնդակոծումներից ու ռմբակոծումներից, ուղեւորվում են նաեւ Հալեպից արեւմուտք ընկած Թել-Ռիֆաաթ քաղաք եւ Զիյարա ու Էլ-Ուքեյբա բնակավայրեր: Թուրքական զորքերը եւ «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումները գրեթե ամբողջությամբ շրջափակել են Աֆրինի վարչական կենտրոնը: ԺԻՈւ-ի շրջապատված ջոկատները, սակայն, հրաժարվել են անձնատուր լինել եւ շարունակում են դիմադրել՝ կորուստներ հասցնելով հակառակորդին: ANF քրդական գործակալության տվյալներով՝ մարտի 13-ին զինված արտագրոհների ընթացքում ԺԻՈւ-ի մարտիկները սպանել են 25 թուրք զինվորների եւ ՍԱԲ-ի 46 զինյալների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում