Տնտեսություն

«Մուդիզ»-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը դարձրել է դրական

3 րոպեի ընթերցում

«Մուդիզ»-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը դարձրել է դրական

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելովարտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարման սուվերեն վարկանիշները (B1), մարտի 9-ին փոխել է այդվարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական»: Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին: Ավելին, «Մուդիզ»-ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխմանհետ մեկտեղ «Մուդիզ»-ըերկու մակարդակովբարձրացրել էազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝դրանք«Ba2»-իցդարձնելով«Baa3»:Սաներդրումային մակարդակիգնահատական է, որի շնորհիվՀայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները «Մուդիզ»-ի կողմից վարկանշման դեպքումազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդներիհամար կարող են ստանալ սուվերեն վարկանիշից(B1)չորս մակարդակբարձր վարկանիշ (Baa3):

«Մուդիզ»-ը մատնանշել է նաև այն ռիսկային գործոնները, որոնք հիմք են հանդիսացել երկրիսուվերեն վարկանիշնանփոփոխթողնելու և այդ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի փոխելու համար:

Որպես դրականազդողգործոններ նշվելեն.(1)Բարձր, թեև տատանողական, ՀՆԱ աճը,(2)Մակրոտնտեսական կայունությանն աջակցող քաղաքականություններ իրականացնող ինստիտուտների ամրապնդում,(3)Արտոնյալ վարկերի մեծ տեսակարար կշռի շնորհիվ պետական պարտքի մատչելիության բարձր մակարդակը:

Հայտարարության մեջ նշվում է, որՀայաստանի սուվերեն վարկանիշը կբարձրանա այն դեպքում, երբ տնտեսական և/կամ ինստիտուցիոնալ բարեփոխումները տանենտնտեսական մրցունակության և ինստիտուցիոնալ կարողությունների հետագա կայուն բարելավմանը: Վարկանիշի բարձրացմանը կնպաստի նաև«Մուդիզ»-ի սպասածից ավելիՀայաստանի պարտքի բեռի տևական և նկատելի նվազումը:Նշենք, որ, ըստ «Մուդիզ»-իկանխատեսման,Հայաստանիպետական պարտք/ՀՆԱ գործակիցը 2018 թ-ի վերջում կկազմի 56.5%, իսկ 2019թ.-ի վերջում՝ 54.2%:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում