Քաղաքականություն

ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի ութ համայնքում ընտրվել են գործող գյուղապետերը

3 րոպեի ընթերցում

ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի ութ համայնքում ընտրվել են գործող գյուղապետերը

ԱՐՏԱՇԱՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի ինը համայնքներում՝ Եղեգնավանում, Դարբնիկում, Զորակում, Խաչփարում, Հայանիստում, Նիզամիում, Նորամարգում, Սայաթ-Նովայում եւ Սիսում, մարտի 11-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, Սիփանիկ համայնքում՝ միայն ավագանու ընտրություններ: Ութ համայնքներում առաջադրված էին գործող գյուղապետերը: Նախնական տվյալներով, նրանց օգտին են քվեարկել ընտրությանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանը նշեց, որ Նորամարգ համայնքում առաջադրված երեք նոր թեկնածուների ձայները բախշվել են հետեւյալ կերպ. Արման Թադեւոսյանի օգտին է քվերակել 391 քաղաքացի, Արմեն Գեւորգյանի օգտին՝ 382 եւ Արսեն Ղահրամանյանի օգտնին՝ 182 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 33 քվեաթերթիկ:

Դարբնիկ համայնքում քվեարկությանը մասնակցած 576 քաղաքացիներից, միակ թեկնածու Դավիթ Գզիրյանի օգտին են քվեարկել 549-ը: Դեմ է քվեարկել 14 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 13 է:

Զորակում ընտրելու իրավունք ունեցող1469 քաղաքացիներից միակ թեկնածու, գործող գյուղապետ Մանուկ Մալոյանի օգտին քվեարկել է 561 քաղաքացի, դեմ են քվեարկել 31-ը: Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ:

Խաչփար համայնքում Ղազար Մարտիրոսյանի օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 859 քաղաքացիներից 819-ը: 28 քաղաքացիներ քվեարկել են դեմ, անվավեր է ճանաչվել 12 քվեաթեթիկ: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 1582 է:

Հայանիստում Բալաբեկ Սարկիսյանի օգտին է քվեարկել 635 քաղաքացի: Դեմ են քվեարկել 22-ը: Անվավեր ճանաչված քվեաթեթիկների թիվը 14 է:

Նիզամիում ընտրությանը մասնակցած 334 քաղաքացիներից Հարութին Կարապետյանին կողմ են քվեարկել 310-ը, դեմ՝ 11-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 13 է:

Սայաթ-Նովայում առաջադրված էր միակ թեկնածու Ռազմիկ Ալավերդյանը: Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 794 քաղաքացիներից 543-ը: Դեմ է քվեարկել 200 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 51 է:

Սիսում՝ Արմեն Եղյանի օգտին քվեարկել է 402 քաղաքացի: 40 քաղաքացի քվեարկել է դեմ, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 19 է:

Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 1079 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 551-ը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը նշեց, որ միակ թեկնածու, Հովսեփ Ղազարյանի օգտին քվեարկել է 540 քաղաքացի, դեմ են քվեարկել 5-ը: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում