Սպորտ

Լևոն Արոնյանը կիսեց միավորը Լիժենի հետ. Հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կիսեց միավորը Լիժենի հետ. Հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց հավակնորդների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 21-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում