ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից,ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի նորընտիր Նախագահ,

Ձեր ընտրությունը նշանավորում է հսկայածավալ սահմանադրական բարեփոխումների ավարտը, որը իշխանություններն իրականացրել են Եվրոպայի խորհրդի հետ սերտ խորհրդատվությամբ և համագործակցությամբ։

Պետության համար այս պատմական ժամանակահատվածում, հատկապես՝ խորհրդարանական հանրապետությանը անցման շրջանում, ցանկանում եմ վստահեցնել Ձեզ՝ Ձեր երկրի կառույցներին Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցության մեջ։

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ Ձեր նոր գործառույթների իրականացման հարցում»:

Ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ստեֆան Փաունդը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Համաշխարհայինառաջնորդությանհիմնադրամի (Global Leadership Foundation) նախագահ Ֆրեդրիկ Վիլլեմ դե Կլերկը։

Հայերեն العربية English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը