ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը մարտի 7-ին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այցը նպատակ ուներ առավել խորը պատկերացում կազմելու Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի, մարտահրավերների, ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, ք.գ.դ., պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Համալսարանի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչները: Նա նշեց, որ Համալսարանի կրթական բաղադրիչը իրագործում է հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության (վերապատրաստման) ծրագրեր և նախատեսում է գործարկել նաև մագիստրոսական կրթություն: Պրոֆեսոր Քոթանջյանի խոսքերով՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ, հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքները՝ որպես գիտելիք, տեղափոխելով լսարան:

Հանդիպման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը և տ.գ.թ. Ազատ Դավթյանը՝ ներկայացնելով տարածաշրջանային անվտանգության դինամիկայի տարբեր ասպեկտները: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրեց կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կողմից կատարվող հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման և Հայաստանում ներդրման նախագիծը:

Հյուրերը տպավորված էին այցով և հույս հայտնեցին, որ համագործակցություն կծավալվի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի միջև:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA