Հասարակական

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության առանձին շրջաններում մարտի 3-ի երեկոյան ժամերին, մարտի 4-ին, մարտի 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում՝մարտի 3-ի երեկոյան ժամերին և մարտի 4-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև: Մարտի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում