Զավեն Անդրիասյանը «Աէրոֆլոտ Օփեն»-ի բլից մրցաշարում կիսեց 2-3-րդ տեղերը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աէրոֆլոտ Օփեն»-ի դասական շախմատի մրցաշարի ավարտից հետո Մոսկվայում տեղի ունեցավ նաև կայծակնային շախմատի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցաշարը հավաքել էր հզոր կազմ՝ մասնակիցների թվում էին աշխարհի առաջատար շախմատիստներ Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին, Վլադիմիր Ֆեդոսեևը, Դմիտրի Անդրեյկինը և «Աէրոֆլոտ Օփեն»-ի A և B մրցաշարերի գրեթե բոլոր մասնակիցները: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 13 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Արման Միքայելյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում էին 210 շախմատիստ, այդ թվում՝ 83 գրոսմայստեր:

18 հնարավորից վաստակելով 15 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Յան Նեպոմնյաշչին: Մեր մասնակիցներից մրցաշարում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Անդրիասյանը վաստակեց 14 միավոր և Հիկարու Նակամուրայի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Մրցաշարում Անդրիասյանի և Նակամուրայի բոլոր լրացուցիչ ցուցանիշները հավասար էին:

Մրցաշարն անցկացվում էր հետևյալ ժամակարգով՝ 3 րոպե + 2 վայրկյան հավելմամբ յուրաքանչյուր քայլի համար՝ 9 կրկնակի խաղափուլերով: Ընդհանուր առմամբ մասնակիցները խաղացին 18 պարտիա:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում