Բաքվի Նարկոլոգիական կենտրոնում խոշոր հրդեհից 30 մարդ է մահացել
1 րոպեի ընթերցում
![Բաքվի Նարկոլոգիական կենտրոնում խոշոր հրդեհից 30 մարդ է մահացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/924668.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որին զոհ է գնացել շուրջ 30 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հրդեհի հետևանքով չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հրդեհը բռնկվել է մարտի 1-ի երեկոյան, սակայն այն հաջողվել է մարել միայն մարտի 2-ի առավոտ: