Տրոլեյբուսին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 28-ին, ժամը 18:51-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կայանված տրոլեյբուսին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԲԿ պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ բախվել են «Škoda Fabia» մակնիշի 35 NS 613 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Դ.) ավտոմեքենան և «Škoda» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ.) տրոլեյբուսը:
Փրկարարները «Škoda Fabia» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Դ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Škoda Fabia» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: