Հասարակական

Երկու հոգու վրաերթի ենթարկած վարորդի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. նա ևս հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երկու հոգու վրաերթի ենթարկած վարորդի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. նա ևս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 28-ին, ժամը 15:51-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպանդարյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Mercedes E320» մակնիշի 35 OX 541 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1946 թ. ծնված Գ. Ա.) վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Հ. Հ.-ին և 1992 թ. ծնված Գ. Գ.-ին, այնուհետև բախվել գազատար խողովակին և պատին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, Հ. Հ.-ին և Գ. Գ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում