Հասարակական

Պետությունը կշարունակի փոխհատուցում տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Պետությունը կշարունակի փոխհատուցում տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2018 թվականին կշարունակի սահմանամերձ համայնքներին ցուցաբերել պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում:

2018 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին ընդհանուր առմամբ կհատկացվի 928 մլն 871 հազար դրամ:

Վերոնշյալ գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի երկուական և Տավուշի մարզի 19 սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում