Հասարակական

Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին:

Ահռելի է նրա ավանդը ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Նրա բերմադրած ֆիլմերը պատմություններ են տարբեր ժամանակաշրջանների հայ մարդկանց ճակատագրերի մասին, իսկ պետական մրցանակների արժանացած «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուսը», անկասկած, համալրել են հայ կինոյի դասականների շարքը: Մտավորականի իր բարձր կերպարով Ալբերտ Մկրտչյանը բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ, իսկ նրա ֆիլմերը՝ բացառիկ արժեքներ, որոնք դեռ երկար կշարունակեն կրթել նոր սերունդներ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մկրտչյան ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշել է Տարոն Մարգարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում