Քաղաքականություն

Այս այլանդակությանը պետք է վերջ դրվի. Արմեն Ռուստամյանը՝ Ադրբեջանի կողմից իրականության խեղաթյուրման փորձերի մասին

2 րոպեի ընթերցում

Այս այլանդակությանը պետք է վերջ դրվի. Արմեն Ռուստամյանը՝ Ադրբեջանի կողմից իրականության խեղաթյուրման փորձերի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից իրականության խեղաթյուրումներին պետք է վերջ դրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ բոլոր խմբակցությունների կողմից հեղինակված «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք ամեն տարի այս օրը հիշատակում ենք՝ նշելով այն բոլոր վայրագությունները եւ ցեղասպանական գործողությունները, որոնք կատարվել են Ադրբեջանում: Սումգայիթյան ոճրագործությունների իրական գնահատականը դեռեւս տրված չէ, ինչն էլ թույլ է տալիս Ադրբեջանին ամեն ինչ ներկայացնել ծուռ հայելիների մեջ՝ գլխիվայր շուռ տալով իրականությունը։

Նրանք շատ լավ գիտեն, որ սումգայիթյան իրադարձությունը այդ ժամանակի համար ամենափաստագրված հատվածն է իրենց կատարած ոճրագործությունների: Անգամ այդ ժամանակվա դատարանները հաստատել են այն փաստը, որ հայերի դեմ կատարվել են կոնկրետ ցեղասպանական գործողություններ: Սա մենք պետք է անպայման օգտագործենք վեր հանելու համար այն կեղծիքը, որ Ադրբեջանում տիրում է»,-նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում ցինիզմը հասել է նրան, որ փորձում են Սումգայիթի դեպքերը ներկայացնել սխալ՝ հայտարարելով, որ իրենց իսկ քաղաքում հայերն են կազմակերպել այդ ջարդերը:

«Այս այլանդակությանը պետք է վերջ դրվի»,-ընդգծեց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում