Հասարակական

Հայերն օգնել են վթարի ենթարկված Վրաստանի քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Հայերն օգնել են վթարի ենթարկված Վրաստանի քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանցի երիտասարդին, ով Հայաստանի Հանրապետության տարածքում վթարի է ենթարկվել, օգնել են տեղի բնակիչները՝ մինչ փրկարարների ժամանումը: Վրաստանի քաղաքացու ավտոմեքենան վթարվել է ՀՀ-ի Սյունիքի մարզում: Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սպուտնիկ -Վրաստան» գործակալությունը՝վկայակոչելով Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվությունը: Դեպքը տեղի է ունեցել Կապան-Քաջարան ավտոճանապարհին: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 200 մետր գլորվել ձորը:

Տեղի բնակիչները տուժած վարորդին դուրս են բերել մեքենայից, տեղափոխել հիվանդանոց՝ դեռևս մինչ փրկարար ուժերի դեպքի վայր հասնելը:

Տուժողը 1989 թվականին ծնված Զուրաբ Էտիպաշվիլին է, այս պահին բժիշկները նրա վիճակըգնահատում են միջին ծանրության:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում