Գագիկ Հարությունյանը պատրաստվում է ստանձնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից կախված են լինելու երկրի ճակատագրին առնչվող ու բախտորոշ իրադարձություններ։ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՍԴ նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Գագիկ Հարությունյանը:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սահմանադրականության և պետականության կայունության անկյունաքարերն են դարձել ներկուսակցական ժողովրդավարությունն ու դատական իշխանության անկախությունը։ Մեզանում նման որակների հասնելու համար անհրաժեշտ էր իշխանակենտրոն սահմանադրական լուծումներից մարդակենտրոն լուծումների անցում կատարել, որոնք կերաշխավորեին մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողությունը, առանց որի իրավունքի գերակայության մասին խոսելն իմաստազուրկ է, բացառել իշխանության գերկենտրոնացումը, իշխանության բոլոր ճյուղերի համար անհրաժեշտ գործունակություն ապահովել, կարևորել անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանում դատական իշխանությունը դեռևս չունի բավարար գործունակություն, ինչը իշխանության այս ճյուղի հանդեպ հանրային վստահության դեֆիցիտի պատճառն է: «Բարձրագույն դատական խորհրդի դերը այս հարցերի լուծման մեջ մեծ է լինելու, ուստի ես ամենայն պատասխանատվությամբ որոշել եմ ստանձնել այս պարտավորությունը»,- ընդգծեց նա։

ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են Գագիկ Գարուշի Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի, Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը