Քաղաքականություն

Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

1 րոպեի ընթերցում

 Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը նոր վարչություն է ձևավորել, որի նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից հայտնում են, որ կուսակցության փոխնախագահ է ընտրվել Սուսան Մուրադյանը, իսկ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` քաղաքական խորհրդի պատասխանատու:

«Ես համոզված եմ և հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգություն»-ը կշարունակի Հայաստանին և հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները և կենսական ազգային շահերը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք «Ժառանգություն»-ում լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, և մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության և արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- նշել է կուսակցության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում