Հասարակական

Արարատի և Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրեր մինչ տարվա վերջ կստանան գլխավոր հատակագծեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի 83 և Սյունիքի 138 բնակավայրեր մինչ տարվա վերջ կունենան գլխավոր հատակագծեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Հանրապետությունում 800-ից ավելի բնակավայրեր չունեն գլխավոր հատակագծեր: Այդ բնակավայրերի մեծ մասը գյուղական են: Համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ գլխավոր հատակագծերը պետք է մշակվեին համայնքների բյուջեների հաշվին: Սակայն հասկանալի է, որ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողացել կատարել: Իսկ ՀՀ կառավարությունը պետական միջոցների հաշվին պետք է կազմեին մարզերի տարածքային հատակագծերը: Եվ դեռ 2016-ին օրենսդրական փոփոխությամբ ստեղծեցինք նոր տիպի համակցված հատակագծի սխեմա: Նախորդ տարի մշակեցինք Տավուշի մարզի համակցված հատակագիծը, որի արդյունքում մարզի 55 բնակավայրերը ստացան գլխավոր հատակագծեր»,-ասաց կոմիտեի նախագահը:

Կոմիտեն այս տարի շարունակու է նույն գործընթացը Արարատի և Սյունիքի մարզերում: Գործընթացը կիրականացվի նաև մոտակա 3 տարիների ընթացքում, արդյունքում հանրապետության բոլոր բնակավայրերը կունենան գլխավոր հատակագծեր:

Հայերեն

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին