Ալիևը բարձրացրել է նախագահական թոշակը
1 րոպեի ընթերցում
![Ալիևը բարձրացրել է նախագահական թոշակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/923791.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր պաշտոնաթող նախագահների թոշակը բարձրացնելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Ալիևի նոր հրամանագրով՝ երկրի նախագահի անհատական թոշակը 2018 թվականի մարտի 1-ից ավելացվելու է 150 մանաթով՝ դառնալով 1450 մանաթ (շուրջ 850 ԱՄՆ դոլար):