Սպորտ

Օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոնը 15-ամյա Ալինա Զագիտովան է. Փհենչհան-2018

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոնը 15-ամյա Ալինա Զագիտովան է. Փհենչհան-2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասահքի չեմպիոնը «օլիմպիական մարզիկ Ռուսաստանից» Ալինա Զագիտովան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փհենչհանում ընթացող 23-րդ «սպիտակ խաղերի» կանանց ազատ ծրագրից հետո հավաքելով 239.57 միավոր Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ15-ամյա Ալինա Զագիտովան: Նրան շատ քիչ զիջեց նախորդ մի քանի մրցաշրջանների ֆավորիտը` Եվգենյա Մեդվեդևան` 238.26 միավոր: Բրոնզե մեդալ նվաճեց Կանադան ներկայացնող Կետլին Օսմոնդը` 231.02 միավոր:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում