ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային Օլիմպիական խաղերի մեալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Նորվեգիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտից երկու օր առաջա նորվեգներն ունեն 13 ոսկե, 12 արծաթե, 10 բրոնզե մեդալ (ընդհանուր 35): Երկրորդ տեղում նորից 13 ոսկե մեդալով Գերմանիան է, նրանք ունեն նաև 7 արծաթե և 5 բրոնզե մեդալ (ընդհանուր 25) և եռյակի վերջում Կանադան է 10 ոսկե, 8 արծաթե և 9 բրոնզե մեդալներով:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ:
Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: