Սպորտ

Նորվեգիան կրկին մեդալային հաշվարկի առաջատարն է. Փհենչհան-2018

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան կրկին մեդալային հաշվարկի առաջատարն է. Փհենչհան-2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը կրկին Նորվեգիան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 12-րդ մրցումային օրվա ավարտից հետո Նորվեգիայի հավաքականն ունի 13 ոսկե, 11 արծաթե և 9 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում 12 ոսկե մեդալով Գերմանիայի օլիմպիական հավաքականն է: Նրանք ունեն նաև 7 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Եվ եռյակը եզրափակում է Կանադան 9 ոսկե, 5 արծաթե և 7 բրոնզե մեդալներով:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում